Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա քաղաքացու խափանման միջոցը փոխվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա տղամարդու համար խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և նա արգելանքից ազատ է արձակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։