Արցախի ԱԺ և կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Օսկանյանի հետ
Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Հանձնախմբի անդամները հանդես են եկել զեկույցով, ներկայացրել կատարած աշխատանքները։ Նրանք հատկանշական են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են և նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում են «Ապառաժից»: