ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ
ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին են ծանոթացել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը` ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մեր պատվիրակությունը 11 օր շարունակ` օգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ: