Շրջակա միջավայրի նախարարությունը գնումների ավելի քան 56 տոկոսը իրականացրել է մեկ անձից
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծախսերը 2024թ. կազմել են 9.3 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։