Հուլիսի 4-ին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը
Գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալությունը։
Հուլիսի 1-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է իշխանությունների հնչեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ Երևանի հասարակական տրանսպորտով առանց վճարի կամ ուրիշի զեղչված տոմսով երթևեկելու համար տուգանքներ սահմանելու վերաբերյալ։ Այն չի անցել առանց փոխադարձ հանդիմանությունների և մեղադրանքների։
Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նախագծերի այն փաթեթը, որը ՀՀ կառավարությունը բերել է Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկմանը, կոնկրետ ՀԷՑ–ը խլելու նախագիծ է։ Այս մասին խորհդարանում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` հարց ուղղելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեղմացրել է հռետորաբանությունը Ադրբեջանի վերաբերյալ։
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադարձի» հարցով, հայտնել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA):
ՀԷՑ–ի պետականացման նախագիծը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով։ Այս հանգամանքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար խիստ կասկածելի է, և նա իր դժգոհությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։
Եկատերինբուրգում տեղի ունեցած միջադեպից հետո, որը կոշտ արձագանք ստացավ Բաքվից՝ այդ թվում՝ ճնշմամբ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։ Ռուսաստանը իր հերթին ընդգծեց զսպվածության անհրաժեշտությունը։ Հայկական ուղղությամբ լարվածությունն պահպանվում է՝ ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, սակայն Մոսկվան հանդես է գալիս զուսպ դիրքորոշմամբ՝ շեշտելով օրինականության և ավանդական ինստիտուտների, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարգանքի կարևորությունը։ VERELQ-ի հետ զրույցում ռուսաստանյան քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը նշում է, որ այս զարգացումները պետք է դիտարկել որպես հետխորհրդային երկրների էլիտաների երկարաժամկետ ռազմավարության մի մաս, որոնց նպատակը Ռուսաստանի ազդեցության հավասարակշռումն է։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առանցքային խաղացող, որի հետ տարածաշրջանային երկրները վաղ թե ուշ ստիպված կլինեն կառուցել իրատեսական հարաբերություններ։