Գարեգին Երկրորդ․ Փաշինյանի նպատակն է լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկը
Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: