Պաշտպանության խորհուրդ․ Սամվել Կարապետյանի մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։