Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «ՍյունիքTV»–ին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը: