Նախարար․ ԲՏԱ նախարարությունը կընդլայնի հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է ընդլայնել հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունն ու այն տարածել ոչ միայն հանրային մուլտիպլեքսով, այլև ցանցային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների վրա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։