Հունիսին ՀՀ-ից ՌԴ առաքված ծաղիկների գրեթե բոլոր խմբաքանակները մատակարարվել են խախտումներով
2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ը մատակարարվել են խախտումներով, ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում:
2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ը մատակարարվել են խախտումներով, ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում:
Իրանահայերի հոսք այս պահին չկա, բայց ՀՀ մեկնելու որոշումն օրեցօր ավելի է հասունանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Լրատվամիջոցներին, լրագրողներին Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում: Այդ մասին միությունն այսօր հայտարարություն է տարածել` անդրադառնալով հատկապես վերջին օրերին Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններին և իշխանության քայլերին։
Ի՞նչ դեր է ունեցել Ալիևի ռեժիմը Թավրիզի ռմբակոծության մեջ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը։
Սպահանի հայ համայնքը շարունակում է ապրել սովորական առօրյայով` չնայած Նաթանզին՝ տարածաշրջանում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը հասցված հարվածներին։ Հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է խմբագրության գրասենյակի ավերվելու և տեղի բնակիչներին տարհանելու մասին լուրերը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն։ Այդ մասին նշվել է Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստի ժամանակ։
Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հետախուզության հետ առնչվող ավելի քան 30 հոգու ձերբակալման մասին: Թեհրանում ձերբակալվել է 28 մարդ, հայտնում է Tehran Times-ը: Եվս 5 օտարերկրացի ձերբակալվել է երկրի արևմտյան Լուրեստան նահանգում։
Իսրայելի պաշտպանության բանակը «անհետաձգելի նախազգուշացում» է տարածել Թեհրանի երրորդ շրջանի բնակիչներին։
Իտալական Leonardo կորպորացիան և անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը կստեղծեն անօդաչու տեխնոլոգիաների մշակման համատեղ ձեռնարկություն: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային ավիասալոնում։