Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 128

Բոլոր հոդվածները

  • 2021-02-05 21:42
    текущие события

    ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

    «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։

  • 2021-01-27 20:41
    обзор прессы

    ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ԹՐԵՅՍԻՆ

    Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերից հետո արևմտամետ քաղաքական գործիչները դադարել են այցելել Երևանում ամերիկյան դեսպանատուն։

  • 2021-01-11 22:50
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԸ, կամ՝ ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՍՑԵՆԱՐՆԵՐ…

    Ընթանո՞ւմ են արդյոք գաղտնի բանակցություններ Թուրքիայի հետ: Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հերքեց ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, որ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին սկանդալային հայտարարության ստորագրումից հետո սեպարատ բանակցություններ են տեղի ունեցել Փաշինյանի և Թուրքիայի ղեկավարության միջև:

  • 2020-12-28 20:57
    перечень фактов

    2020 ԹՎԱԿԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԱԶՄԱԿԱՆԸ

    Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։

  • 2020-11-17 09:31
    текущие события

    «ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՌԱԲԼՈՒՐԸ». Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

    «Դու մեզ ողջ ես պետք» «Որևէ մեկին ձեռնտու չէ քեզ սպանելը, դու մեզ ողջ ես պետք։ Մենք պիտի քեզ փայփայենք, որպեսզի ձեր այդ ագենտուրայի ողջ ցանցը կարողանանք բացահայտել, որովհետև դուք ցանց եք։

  • 2020-11-16 08:59
    анализ

    ՀԻՄԱ ՆԻԿՈԼԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՂՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՆ Է

    Սուտ՝ պետական մակարդակով Համաշխարհային պատմությանը հայտնի չէ նախադեպ, որ պետության ղեկավարը, ստորագրելով նման խայտառակ կապիտուլյացիա, շարունակի ղեկավարել երկիրն ու քաղաքացիական պատերազմ հրահրի։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում չի եղել որևէ կետ Հայաստանի վարչապետին լիազորություններ հանձնելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի մի մասը, ներառյալ Շուշին ու Հադրութը, ինչպես նաև 7 շրջանները հանձնելու համար։ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հարուցում է բազմաթիվ հարցեր, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ դա միջազգային փաստաթուղթ չէ, ուստի վավերացման ենթակա չէ խորհրդարանի և Սահմանադրական դատարանի կողմից։

  • 2020-10-20 19:29
    анализ

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՑ ՀԵՏՈ

    Էրդողանը Զելենսկուն խոստացել է վերադարձնել Ղրիմը Ուկրաինային Հրեաների մասին խորհրդային ամենահին անեկդոտը վերաբերում է հայերին։ Ծեր րաբբին մահամերձ է, մահվան սնարի մոտ հավաքվել է բազմամարդ ընտանիքը, բոլորը սպասում են վերջին պատգամին, հերթով մոտեցնում ականջը մահամերձի շուրթերին, իսկ նա բոլորին շշնջում է. «Պահպանե՛ք հայերին»։ Հարազատները տարակուսանքի մեջ են, և միայն կրտսեր ծոռն է որոշում հարցնել. «Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հայերը»։ «Պահպանեք հայերին,- շշնջում է ծերունին վերջին ուժերի լարումով։ Եթե նրանց վերջը տան, կանցնեն մեզ»։

  • 2020-10-03 14:18
    анализ

    ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՅԾԻՑ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ԲՌՆԿՎԵԼՈՒ

    Ղարաբաղը դարձավ երկրորդ Սիրիա Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից դեռ շատ առաջ առաջատար վերլուծաբաններն ու ընդդիմության ներկայացուցիչները նախազգուշացնում էին, որ Փաշինյանի քաղաքականությունը տանում է դեպի հակամարտության ահագնացում և մոտեցնում նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը: