ՇԱՏ «ՅՈՒՐԱԺԱՄԱՆԱԿ» ԳԱՂԱՓԱՐ
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել պայքարը փողոցային ապօրինի առևտրի դեմ։ Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, շրջանառության է մտցվել մի օրինագիծ, որը նախատեսում է վաճառվող արտադրանքի առգրավում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: Նշվում է, որ 2019-2022 թթ.կազմվել է ապօրինի առևտրի վերաբերյալ 3583 արձանագրություն, որոնցով տուգանքները գերազանցել են 80 մլն դրամը, սակայն վճարված է դրա կեսից էլ պակասը: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքերով, քաղաքապետարանը նախազգուշացնում է իրավախախտներին, տուգանում, սակայն մի քանի ժամ անց վաճառողներն իրենց ապրանքը կրկին դնում են փողոցներում։ Նա ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն մեթոդն է: