Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 379

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2024-09-06 09:10
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԲՐԻԿՍ-Ի «ԿԱԹՍԱՅՈՒՄ»

    ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրված են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, տեղեկացրել է լրագրողներին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Բացի ինը անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները։ Դա բնական է»,- ասել Է Ուշակովը։ Նա նշել է, որ հրավերներ են ուղարկվել նաև այն պետությունների ղեկավարներին, որոնք նախագահում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային ինտեգրացիոն ազդեցիկ միավորումներում: «Բնական է, որ հրավիրված են նաև շատ երկրների առաջնորդներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ այս կամ այն կերպ համագործակցել ԲՐԻԿՍ-ի հետ»,- ասել Է Ուշակովը:

  • 2024-08-21 08:40
    анализ

    ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 125 ՄԻԼԻՈՆԻՑ

    Հայկական տնտեսության հիմնական շարժիչներից մեկը, դատելով ամենից, անցել է ազատ անկման ռեժիմի։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկիր են այցելել 6,1%-ով ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ սա առավել քան մտահոգիչ ախտանիշ է ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից բոլոր ոլորտների համար, եթե հաշվի առնենք զբոսաշրջային հոսքի այդքան էական կրճատման պատճառներն ու հետևանքները։

  • 2024-08-20 09:04
    анализ

    ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔ

    Դեռևս 10 տարի առաջ կարելի էր վիճել՝ փոխադրամիջոց է արդյոք ավտոմեքենան, թե՞ այնուամենայնիվ ճոխություն։ Հիմա նման քննարկումները լիովին իմաստազրկվել են։ Համենայնդեպս՝ Հայաստանում։ Այսօր երկրի ճանապարհներին և հայոց քաղաքների փողոցներում ավտոմեքենան ավելի շուտ զանգվածային ոչնչացման զենք է և ոչ այլ ինչ։ Այստեղ նույնիսկ վիճակագրական տվյալների անհրաժեշտություն չկա, պատահարների ժամանակագրությունն էլ բավարար է ճանապարհների անվտանգության ոլորտում տիրող աղետալի իրավիճակը տեսնելու համար։ Թեպետ, մի քիչ վիճակագրությունն այնուամենայնիվ չի խանգարի։

  • 2024-07-11 17:34
    анализ

    Ո՞ՒՐ Է ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԸ

    2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը եռապատկվել է։ Այս մասին հուլիսի 10-ին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը, հաղորդում է News.am-ը։ «Եթե 2020 թվականին այս թիվը կազմում էր 96 միլիոն դոլար, ապա 2023 թվականին այն կազմել է 321 միլիոն դոլար։ Այս տեմպերը կարող են արագանալ։ Մենք Հայաստանին աջակցելուց անցնում ենք Հայաստանի հետ առևտրի: Մենք Հայաստանի կառավարությանն օգնել ենք բարելավելու ներդրումների հնարավորությունները ներմուծման և արտահանման ոլորտում, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Բացի այդ, մենք աշխատում ենք խրախուսել տեղական սննդամթերքի արտադրությունը, ներառյալ հայկական կլիմայական պայմաններին համապատասխան հացահատիկային կուլտուրաների մշակումը»,- հավելել է նա։

  • 2024-07-06 08:35
    текущие события

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԸ

    Այս տարի Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել է այդ աջակցության վրա դրած իր վետոն, «Ազատությանը» հաղորդել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Aysor.am-ը։  Նույն աղբյուրների տվյալներով՝ «Միության անդամ բոլոր երկրներն այսուհետ պատրաստ են «կանաչ լույս» տալ, և ակնկալվում է, որ նախագիծը նախ հավանության կարժանանա անդամ երկրների դեսպանների կողմից հուլիսի 17-ին, ապա հուլիսի 22-ին՝ արտաքին գործերի նախարարների նիստում»: Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան արգելափակել էր Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու նախագիծը, պահանջելով Ադրբեջանի ներգրավում քննարկվող ծրագրում: «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, իսկ փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ. Բաքվին գումարներ կհատկացվեն ոչ թե այդ հիմնադրամից, այլ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

  • 2024-06-04 19:59
    текущие события

    ՄՇՏԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

    Արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերը ենթարկվեցին բնական աղետի սարսափելի հարվածին, որը մարդկային կյանքեր խլեց և հսկայական նյութական վնաս պատճառեց այդ շրջաններին: Մինչդեռ աղետի հետևանքների վերացման հարցում կառավարության ապիկարությունն առավել քան ակնհայտ է տարերքի մոլեգնության առաջին իսկ րոպեներից։ Նշենք, որ մինչ օրս հաշվարկված չէ վնասի չափը։ Հայտնի է միայն, որ այն ահռելի է։ Ընդ որում իրավիճակն այդպես են բնութագրում հենց կառավարության ներկայացուցիչները։ Նկատենք նաև, որ առաջին իսկ օրերից, չնայած վերականգնողական աշխատանքներում հատուկ ծառայությունների, ուժային կառույցների ստորաբաժանումների գործարկման հնարավորությանը, չնայած պետական ապարատի ռեսուրսի մոբիլիզացման հնարավորությանը, կառավարությունը որոշեց աշխատանքներում ներգրավել ուսանող կամավորներին, որոնք չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ ու փորձ, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

  • 2024-04-09 09:41
    обзор прессы

    ՄԵՐՁԵՑՈՒՄ ԽՈՍՏՄԱՆ ՏԱՐԱԾԱՉԱՓՈՎ

    Եվրամիությունը 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո նոր դրամաշնորհ, որը կօգնի, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալ և դուրս գալ նոր շուկաներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Եվրոպական Միությունը Հայաստանին ավելի մոտ լինելու խոստում է տվել և այսօր կատարում է այդ խոստումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության տեսլականը ներկայացվել է 2023 թվականի հոկտեմբերին։ «ԵՄ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծում, դեպի Եվրոպա մաքուր էներգիայի արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և միջոցներ մշակել առևտրի տարբերականացման համար»,- նշել է Ֆոն լեր Լյայենը:

  • 2024-03-12 08:25
    анализ

    ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՌ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

    Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ հնարավորինս շուտ բացվեն պետական սահմանները, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և ընդլայնվեն կապերը երկու ժողովուրդների և մշակույթների միջև: Այս մասին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- հայտարարել է Միրզոյանը։ Պատասխանելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ դրանք ակնհայտ են։ «Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն օգուտ կբերի նախևառաջ մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է նա։

  • 2024-02-22 10:00
    анализ

    ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»

    Կիրակի օրը Մյունխենում հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել»։ «Մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։ 1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով»,-հայտարարեց նա։ Իր ասելով, խնդիրն այն է, որ «մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։ Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։Ու եղել են ուժեր, որոնք խրախուսել են մեզ»,- հայտարարեց Փաշինյանը, հաղորդում է Slaq.am-ը։

  • 2024-02-20 18:46
    анализ

    ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆԵՐՍ

    2023 թվականի արդյունքներով Թուրքիան ամենից շատ՝ միանգամից վեց անգամ ավելացրել է արտահանումը Հայաստան, հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՄԱԿ-ի Comtrade կայքի տվյալներին։ Մատակարարումների աճի գծով Հայաստանից բացի նշվում են Լաոսը, Սան Մարինոն և Պալաուն։ Մերձավոր Արևելքի իր հարևաններից միայն հինգ երկրներում է Թուրքիան մեծացրել իր ապրանքների արտահանումը. առավելագույն ծավալները գրանցվում են Սաուդյան Արաբիայում՝ 2,5 անգամ, հաղորդում է Aysor.am-ը։