ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 60 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։