ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՅԼԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. ՀՀԿ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
Կառավարության ղեկավարի ձևակերպումները շոկի մեջ են դրել բոլոր նորմալ մարդկանց։ Իրավիճակը և արվելիք հետևությունները կարիք ունեն ոչ թե էմոցիաների, այլ՝ սառը բանաձևերի։
Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել և վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները և խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, և, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետևողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի և պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չօգտվեր Սարդարապատի տոնական միջոցառումներից ինքնագովազդի համար: Իր աջ կողմում կանգնեցնելով երկրի նախագահին, իսկ ձախ կողմում՝ ԱԺ խոսնակին, Փաշինյանը ներկա գտնվող այլ պաշտոնյաների և ուժային կառույցների ներկայացուցիչներին պատմեց իր նոր «գյուտերը»։
Հայաստանը դադարում է միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց։ News.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն՝ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արդյունավետ չի համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված վիրավորական խոսքերի և հայտարարությունների առթիվ իրավական գործընթացի նախաձեռնումը։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Մայր Աթոռի դեմ հարձակումները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն: Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Ադրբեջանական մամուլը տիրաժավորում է Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարատև խաղաղության հասնելու համար»։ Տիրաժավորում է, բնականաբար, որպես միակողմանի հերթական զիջման հայկական կողմի պատրաստակամության հերթական վկայություն՝ ՀՀ Սահմանադրության մաս կազմող Անկախության հռչակագրում Արցախի մասին կետի համատեքստում։
«Կարճ՝ «Երևան դիալոգ» կոչվող փիառ-ակցիայի մասին. Հայաստանի հարկատուների հաշվին տարբեր երկրներից «Դվին» հյուրանոցում հավաքել են մի քանի տասնյակ պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ու «պարզապես լավ մարդիկ», որպեսզի հայ ազգի գերագույն դավաճանը նրանց առջև մեր բոլորի անունից խաղաղություն մուրա ադրբեջանցիներից ու թուրքերից ու փաստացի ասի, որ պատրաստ է համաձայնել նրանց յուրաքանչյուր պահանջի։ Էսքան բան»,- գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։