ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՇԱՏ ՀԱՐՄԱՐ ՊԱՀ Է. ՍԻՄԲԻՈՏԻՔՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԻՆՍԵՆՏ ԼԵՀՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2021-11-04 09:23

Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը:  

  • ԿԱՊԻՏԱԼԻ ՓԱԽՈՒՍՏ

    2021-11-02 18:55

    Այն, որ օտարերկրյա մասնավոր կապիտալն արդեն մի քանի տարի շարունակ ակնհայտորեն անհարմարավետ է զգում իրեն Հայաստանում, ինչպես ասում են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Գործող իշխանությունն արել և շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի առավելագույնս նվազեցնի երկրի գրավչությունը՝ որպես ներդրումային նախագծերի լավ հարթակի։ Եվ պետք է խոստովանել, որ այդ առումով նրան հաջողվել է հասնել ապշեցուցիչ հաջողությունների։ Օտարերկրյա կապիտալն այսօր ոչ միայն խուսափում է Հայաստանից, այլև առհասարակ փախչում է մեր երկրից։

  • 10,000 ԴՐԱՄ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2021-11-02 16:41

    Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը:

  • ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՆՈՒՄ Է ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱՎԱՅՐ

    2021-10-29 12:51

    Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։ Նախօրեին ասուլիսի ժամանակ թվային օրակարգի մասին մանրամասն խոսել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ HSBC ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԿԵՐԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

    2021-10-26 18:12

    18 հոկտեմբերի, Երևան – Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. 62.5%-ՈՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿ` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԴՐԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ

    2021-10-22 17:08

    2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵ՞Լ ԵՆ ԳԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

    2021-10-22 08:32

    Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքները ներկայումս պահվում են «հույժ գաղտնի» կնիքի տակ։ Քանզի որևէ թիվ հնչեցնել կառավարությունում ոչ ոք չի շտապում կամ չի համարձակվում։ Չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն արդեն պայմանավորվել է «Գազպրոմի» հետ հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի մասին։

  • ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ

    2021-10-20 20:31

    Հայաստանի վարչապետի աշխատակազմը մշակել է օրինագիծ, որով առաջարկվում է հանրապետությունում ստեղծել տրանսպորտի տեսչական մարմին, որը կոչված է կարգավորելու և վերահսկելու բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը, ինչպես նաև հետևելու տրանսպորտային միջոցների վիճակին, հաղորդում Է Sputnik Արմենիան: Տեսչական մարմինը վերահսկելու է միջքաղաքային, միջմարզային և միջպետական փոխադրումների տոմսերի վաճառքը, հետևելու է մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաների գազաբալոնային սարքավորումների որակին, դրանց լիցենզավորման գործընթացին: Գերատեսչության աշխատակիցները կրելու են համազգեստ և զենք, նրանք իրավունք ունեն նաև կանգնեցնելու տրանսպորտային միջոցը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձերբակալելու վարորդներին, այդ մասին իրազեկելով իրավապահ մարմիններին:

  • ԲՆԱՎ ՈՉ ԱՆԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ

    2021-10-14 17:14

    Ամռան սկզբին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց երկրի քաղաքացիներին բերման ենթարկել արտերկիր մեկնած իրենց հարազատներին: Ավելի ուշ նա, իհարկե, հայտարարեց, որ «բերման ենթարկելու» առնչությամբ կատակել է, սակայն ցանկացել է ընդգծել այն փաստը, որ բուն Հայաստանում շատ են աշխատատեղերը, և արտասահմանում բախտ որոնողները կարող են լավ աշխատանք գտնել նաև հայրենիքում։ Օրինակ, հավելեց նախարարը, գյուղերում կա հովիվների պակաս։

  • S&P ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ «ԴՐԱԿԱՆ»

    2021-10-13 18:13

    S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը: