«Ժողովուրդ». ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՉՈՒՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը: