ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ». ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԺԵԶՐԿՎԵԼ

2021-01-16 12:16

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ

    2021-01-14 13:07

    Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար։

  • ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ «ՕԳՈՒՏ»

    2021-01-13 17:25

    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգլխավորի տնտեսական կապերի և Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով աշխատանքային խումբը: Այդ մասին Aysor.am-ին հաղորդել է փոխվարչապետի գրասենյակը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես նաև սահմանների բացման թեմայով: Այս մասին երեկ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

  • ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂ՝ ՆԵՐԿՐՎՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՈՎ

    2021-01-12 20:07

    Օրերս վերնահագուստ գնեցինք որդուս համար։ Ազատ վաճառքում։ Հետո պարզվեց, որ թուրքական է։ Ամանորյա սեղանին, ընդհուպ մինչև երեկ, լոլիկ էր դրված։ Բացառված չէ, որ լոլիկը նույնպես թուրքական էր. չափազանց էժան արժեր։ Իսկ օրերս Ռուսաստանի Օռլովի մարզից Հայաստան և Բելառուս առաքման է պատրաստվում Թուրքիայում արտադրված ցորենի ձավարի (բլղուր) խմբաքանակ՝ 43,5 տոննա կշռով…

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ. ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ (ՎԻԴԵՈ)

    2021-01-08 22:43

    Ամերիաբանկը նախատեսում է դուրս գալ IPO շուկա, ասել է Ամերիաբանկի Խորհրդի անկախ անդամ Ռիչարդ Օգդոնը (ով տնօրենների խորհրդի կազմում ներառվել է 2020թ.–ի հուլիսից) հարցազրույցում, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է տրամադրել բանկի մամուլի ծառայությունը։

  • ԿԿԱՍԵՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՊԻՏԱԿ ՑՈՒԼԸ «ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԻՆ», ԿԱՄ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ

    2020-12-31 09:45

    Աստղագուշակները համարում են, որ գալիք 2021թվականը՝ Մետաղե Սպիտակ Ցլի տարին կայունություն չի բերի տնտեսության ոլորտում, թեև տարվա հովանավոր Ցուլը բորսայում խաղացողների միջավայրում համարվում է վերելքի խորհրդանիշ, ի տարբերություն «արջի», այսինքն անկումային շուկայի (հիշում եմ, թե ինչպես էի փորձում երիտասարդ հասակում մտապահել այդ խորհրդանիշները. արջը թաթով հարվածում է դեպի վար, իսկ ցուլը՝ կոտոշներով գրոհում դեպի վեր):

  • VISA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԻՐ ՔԱՐՏԵՐԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԹՈՂԱՐԿՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2020-12-28 14:40

    Արդշինբանկը VISA միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում և օրերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել է "Largest Visa Issuance in Armenia" մրցանակով:

  • ԿՈՏՐԵԼՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ

    2020-12-23 21:25

    Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը 2021 թվականի փետրվարից կարող է աճել 10%-ով։ Հայաստանի էլեկտրացանցերի տնօրինությանը այդպիսի առաջարկ է ներկայացրել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաղորդում է Sputnik Արմենիան: Ինչպես նշում է հանձնաժողովը, էներգետիկ համակարգում առաջացել է ֆինանսական ճեղքվածք, և այն լրացնելու համար հանձնաժողովը ուսումնասիրել է բոլոր էլեկտրակայանների, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» և «Հայաստանի էլեկտրացանցերի» սակագները: Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացնել 1 կՎտժ-ի համար միջինը 2,27 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Որպեսզի քաղաքացիների վրա լրացուցիչ բեռ չընկնի, ամսական մինչև 400 կՎտ սպառում ունեցող տնային տնտեսությունների համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ բիզնեսի համար այն կբարձրանա մեկ կՎտ ժամի դիմաց 3 դրամով կամ մոտ 10%-ով:

  • «Ժողովուրդ». ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ ՆՈՐ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

    2020-12-22 10:41

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված և հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզեց, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։

  • ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ… ԻՄՊՈՏԵՆՑԻԱ

    2020-12-21 21:34

    Հայրենի տնտեսության փրկությանն ուղղված անհետաձգելի գործողությունները, իշխանությունների պատկերացմամբ, սահմանափակվում է Հայաստանում տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հերթական բարի ցանկությամբ, ինչն արտացոլված է Նիկոլ Փաշինյանի փառահեղ «ճանապարհային քարտեզում»՝ բաղկացած ամբողջ 15 կետերից։ Ի՞նչ է սա. անզորություն, բացարձակ անտեղյակություն տնտեսության ծանր վիճակի և է՛լ ավելի ծանր հետևանքների մասին, թե՞ ներկայիս իշխանությունների համար սովորական դատարկախոսություն ու մանիպուլյացիա...