ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ». ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԵԼՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

2020-07-14 13:07

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է:

  • ԵՐԲ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է

    2020-07-10 09:18

    Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին հաշվետվության, Հայաստանի տնտեսության երկու առանցքային ոլորտներում արդեն մի քանի ամիս շարունակ էական անկում է արձանագրվում: Խոսքն առևտրի մասնահատվածի և ծառայությունների ոլորտի մասին է։ Այսպես, հունվար-մայիսին առևտրի ծավալը կրճատվել է 10,8%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 4,2% տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նկատենք, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, և ընդհանրապես՝ տնտեսության տոնուսը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԼՈՒՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ

    2020-07-08 11:29

    Հուլիսի 7-ին Առաջին լրատվական կայքում (1in.am) հրապարակվել  է «Որ բանկն է ֆինանսավորում Եսայան եղբայրներին. Կկայանա՞ Եսայան եղբայրներ-«Բիլայն» գործարքը, թե՞ ոչ» նյութը, որում հերթական անգամ շրջանառվում է այն լուրը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապված է Արդշինբանկի հետ:

  • ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ՞

    2020-07-07 17:42

    Արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կերկարաձգվի առնվազն ևս մեկ անգամ, երկուշաբթի օրը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն այս անգամ մենք կերկարացնենք»,- ասաց նա պարետային նիստից հետո կայացած ճեպազրույցում։

  • ԲԵՆԶԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ. ՉԱՓԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞

    2020-07-04 08:27

    Ընթացիկ տարվա հուլիսի 2-ին Հայաստանի կառավարության նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին, որի մասին խոսակցություններն ընթանում էին արդեն շատ վաղուց:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՆԼԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-07-03 11:40

    Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Iravaban.net -ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նոր հեռավար ծառայություններ են ներդրել՝ իրենց հաճախորդների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։  

  • ՏՆՏԵՍԱԳԵՏ. ԱՅՍ ՏԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10%

    2020-07-03 11:29

    Այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կկազմի ավելի քան 10%։ Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ և BMS բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը:

  • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 15 ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    2020-07-03 11:17

    Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում, ինչպես նաև՝ ընկերության յություբյան պաշտոնական էջում:

  • «Ժողովուրդ». ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ

    2020-07-02 12:11

    «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:

  • «ՕՆԼԱՅՆ ԱՄԱՌ» ՎԻՃԱԿԱԽԱՂ․ ՍՄԱՐԹՖՈՆ ԵՎ ԱՆԼԱՐ ԱԿԱՆՋԱԿԱԼ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    2020-07-01 17:48

    Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը: