ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ, կամ՝ ՍԻՐԱԽԱՂ ՀԵՌԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՀԵՏ

2023-11-22 09:34

«Ես չեմ վտանգի Հայաստանը հանուն Արցախի»,- Փաշինյանի այս արտահայտությունը դրվեց գլոբալ ռազմավարության հիմքում, որը ենթադրում էր Արցախի հանձնում՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմք։ Այսօր այդ ռազմավարությունը ձախողվում է լիովին և անվերապահորեն, իսկ իշխող վերնախավը մխիթարում է իրեն «ՀԱՊԿ-ի բնական վախճանի» թեմայով չարախնդությամբ։ Ավելի մեծ բանի այս իշխանությունն ընդունակ չէ։ «Նշաձողն իջեցրեցին»՝ կորցրեցին Արցախը, փոխարենը ձեռք չբերեցին ոչինչ, բացի ՀՀ տարածքային ամբողջականության հարցում արևմտյան համախմբման առկայության մասին դատարկ դատողություններից։