«ԵՍ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ». ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 17-ին Պրահայում տևական հիվանդությունից հետո 82 տարեկան հասակում մահացել է չեխ հայտնի լրագրող, իրավապաշտպան, գրող և քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինան: Այս մասին հաղորդեց Չեխիայի մայրաքաղաքում լույս տեսնող «Օրեր» եվրոպական հայկական ամսագիրը։ Հայկական ոչ մի լրատվական կայք, ոչ մի թերթ չհրապարակեց այն մարդու մահվան ցավալի լուրը, որը 1991 թվականից ի վեր եղել է Արցախի և Հայաստանի ամենահավատարիմ ու նվիրված բարեկամներից մեկը և ավելի քան 30 տարի սատարել ու աջակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Ինչպիսիք որ ժամանակներն ու բարքերն են, այնպիսիք էլ լուրերն են…