ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Ժողովուրդ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԿՆԱՐԿԵԼ Է՝ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ ԿԱՍԵՑՆԵՆ

2023-06-02 10:24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար: ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արևմուտքին:

  • ՎԻԿՏՈՐԻՆԻ «ՈՒԶԱԾԸ». ԿԵՆՍԱԳՈՐԾԵ՛Լ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

    2023-06-01 21:32

    «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի Հայաստանում։ Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ, որոնց դուր չի գա իմ ասածը, բայց կրկնեմ, որ այն ուղղված է կանանց պաշտպանությանը։ Աջակցություն եմ ակնկալում քաղաքացիական հասարակության կողմից»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՜ կտրական տոն: Ոչ թե «հուսով եմ», ոչ թե «կոչ եմ անում», ոչ էլ «խորհուրդ եմ տալիս», այլ «ուզո՛ւմ եմ»։ Պարզապես հետաքրքիր է, եթե այդ տիկինը հայտնվեր, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, նո՞ւյն կերպ էր խոսելու։ Ուզո՛ւմ եմ սա, ուզո՛ւմ եմ նա… Ի դեպ, Վիկտորինը գովեց հասարակական կազմակերպություններին, ասելով, որ դրանցից ոմանք շատ լավ են աշխատում։ Երբ ողջ հայ հասարակությունը տարակուսում է, թե ինչու են հայրենի ՀԿ-ներն ընկել լեթարգիական քնի մեջ՝ չարձագանքելով իշխանությունների կողմից Մարդու իրավունքների աղաղակող խախտումներին և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող կործանարար գործընթացներին, ԵՄ դեսպանը գովում է նրանց։ Դե, երևի գիտի՝ ինչի համար։

  • ՀՀ ԱԳՆ-Ն ԾՈՒՂԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ. ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՌԱՆՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ՝ ԱՆՏԵՍԵԼՈՎ ԳԽ ՈՐՈՇՈՒՄԸ

    2023-06-01 12:56

    ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ծուղակում է հայտնվել. գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով չեն կարող Արցախը հանձնել Ադրբեջանին, որ վավերացնելու վերապահումները շրջանցումը ՀՀ օրենսդրության բացահայտ խախտում է,փորձում է մանևրել՝ հայտարարելով, թե Հայաստանն այն ստորագրել է առանց վերապահումների։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ 2020-Ի ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՈՆՍԸ ՏՎԵԼ Է ՀԵՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ. «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԵՎ ՎԵՐՋ»

    2023-06-01 08:54

    Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակ նետել կեղծիքի և անամոթ հայտարարությունների մեծ չափաբաժին։ Նա իր ոճին և քաղաքական բովանդակությանը համապատասխան հերթական անգամ ստում է` փորձելով իր վրայից մեղքն ու պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՀԵՔԻԱԹԻ ՏԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-05-31 18:46

    Նիկոլը հանձնում է Արցախը «ժողովրդավարության», իսկ Հայաստանը՝ «խաղաղության» հեքիաթի տակ։ Այսօր անցկացվող «ժողովրդավարության հայկական ֆորումին» դեսպանները մի գովք, մի եղբայրություն էին ցուցաբերում առ Հայաստանի «ժողովրդավարություն» և նիկոլականները «օրգազմ էին ապրում նստած»:  

  • Վիկտոր ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՈՒՆԵՆԱ ԵՎ ԴՐԱՆՔ ՓՈԽԱՆՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-05-31 18:07

    Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված արցախահայությանն ու Արցախի պետական գործիչներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է արել իր այդ հայտարարությամբ, քանի որ եթե մինչև այդ ՌԴ-ն կամ նույն Արցախից կային մարդիկ, ովքեր պատրաստ էին գործակցելու, ապա այժմ հարցեր են առաջանում:  

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՍԱ ՍԱԴՐԱՆՔ Է․ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ՝ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ԳԼԵՅՎԻՑԻ ՄԻՋԱԴԵՊԸ

    2023-05-31 10:00

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է․ «Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝ ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։

  • ԱՀ ԱԳՆ․ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԹՈՂՆԵՆ ԲԱՔՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

    2023-05-30 11:16

    2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Սրան արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն։ Հայտարարությունը ստորև․

  • ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    2023-05-30 07:25

    Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՉՔ ԿՓԱԿԻ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՎՐԱ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՄԵՋ ՄՏՆԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ

    2023-05-29 16:45

    Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի շահերը պաշտպանելու փոխարեն գերադասեց նահանջել, առանց վերապահումների ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Այս մասին «Ռուսարմինֆո»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։