Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՄԵԿԸ ՉԿԱ՞, ՈՐ ՄՈԼՈՐՎԱԾ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ ԱՍԻ. ԵՐԲ ԴՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԵՍ, ՈՒ ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԱՍԸ ԳՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ...
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։