Ֆյոդոր ՎՈՅՏՈԼՈՎՍԿԻ․ ՌԴ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՆՎԻ
Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ հասկացնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելիս մտադիր է հաշվի առնել այնտեղի բնակիչների շահերը, իսկ Երևանն այդ առումով կարող է ավելի ամուր դիրքորոշում ունենալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր գիտության և կրթության հարցերով խորհրդի նախագահության անդամ Ֆյոդոր Վոյտոլովսկին` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։