«Հրապարակ». ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉՁԱԽՈՂՎԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում և խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։