Արդարադատության գեներալ-մայոր․ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԿԼԻՆԻ
Դեռևս 2019թ. ինժեներական աշխատանքների պատրվակով ադրբեջանական սահմանապահները խորացան այսպես կոչված անվտանգության գոտում՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմաններին։ Տպավորություն ստեղծվեց, որ այն ժամանակ ադրբեջանցիների հաջողությունները կապված էին ոչ այնքան ներկայիս իշխանությունների անբանիմացության և Հայաստանի պաշտպանության նախարարության անգործության, որքան այն բանի հետ, որ այդ գործողություններն ինչ-որ կերպ նախապես պայմանավորված էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 14-ին ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։