Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ․ Փաշինյանի կոչերը քաղաքացիական պատերազմի սպառնալիք կարող են լինել
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։