ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Այս պահին քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ փաստաբանը՝ Շահրամանյանին հարցաքննելու մասին

2025-06-04 16:39

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից բնակչության բռնի տեղահանությունից և Հայաստան տեղափոխվելուց հետո հարցաքննվել է նախաձեռնված 3 տարբեր վարույթի շրջանակում։ ՀՀ քննչական կոմիտեում Շահրամանյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռոման Երիցյանը՝ շեշտելով, որ Շահրամանյանն ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։