ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քննարկում ԱԺ-ում. նվազագույն կենսաթոշակը չի հավասարվի սպառողական զամբյուղին

2025-03-25 17:20

Ընդդիմությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակը սահմանել պարենային զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս չափով։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում «Պետական ​​կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։