CNN․ Թրամփի ներկայացուցիչները չհայտարարված բանակցություններ են վարել Զելենսկու հետ
Օվալաձև աշխատասենյակում վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները անդկուլիսային բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները։ Թրամփի վարչակազմը հույս ունի նաև հայտարարել հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի մասին, հաղորդել է CNN-ը: