ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

2025-02-26 12:42

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։