ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սեյրան Օհանյան․ Բաքուն փորձում է «դատել» Հայաստանի և Արցախի ինքնորոշման իրավունքը

2025-02-28 16:42

Ադրբեջանի ցեղասպան գործողությունները շարունակվում են մինչ օրս, ադրբեջանցիները փորձում են ջնջել հայկական հետքը, յուրացնել հայկական ժառանգությունը։ Այս մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։