Մեսրոպ Առաքելյան․ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի
Հայաստանի իշխանության, արտգործնախարարության վարքագիծը մեծ հույսեր չի առաջացնում և մեզ մոտ, և հասարակության մոտ, քանի որ մեկ ու կես տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ ռազմագերիներ Բաքվում են, իսկ ԱԳՆ-ն այս ամենին լռությամբ է արձագանքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։