Անկարան կառաջարկի, որ Թբիլիսին ընդգրկվի «3+3» տարածաշրջանային հարթակում
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փետրվարի 26-ին Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի «3+3» համագործակցության տարածաշրջանային հարթակին Վրաստանի միանալու՝ թուրքական կողմի ակնկալիքների մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։