Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի և «Россия сегодня»-ի ներկայացուցչությունները
Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի և «Россия сегодня»-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները։
Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի և «Россия сегодня»-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները։
Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման բանակցություններն ամուր և կայուն արդյունք տան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մարսելում ՌԴ հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Երևանի քաղաքապետարանը պատրաստ էր առատ տեղումներին, բայց, չնայած դրան, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Ավան, Նոր Նորք և Զեյթուն, խնդիրներ են առաջացել, որոնք պայմանավորված են եղել, մասնավորապես, նրանով, որ ձնամաքրման սարքավորումները հայտնվել էին խցանման մեջ։ Այս մասին փետրվարի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ մեկնաբանելով առատ ձյան պատճառով քաղաքում առաջացած երթևեկության կոլապսը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Եվրամիության երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին, որը նվիրված է Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարելիցին, գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագետների:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի վրա՝ վերջինիս Կիև կատարած այցի ժամանակ։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրին։
Արցախի նախկին ղեկավարության «դատը» հետաձգվել է մինչև փետրվարի 27-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Երկրորդ տեղում է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հասնելով պատմության մեջ իր լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) զբաղեցրել է երրորդ տեղը՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը: