Թրամփը հայտնել է Զելենսկուն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մեջ ընդգրկելու ցանկության մասին
ԱՄՆ վարչակազմը ցանկանում է Վլադիմիր Զելենսկուն ներգրավել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում։ Այս մասին կիրակի օրը Սպիտակ տան մամուլի ծառայությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։