2025-ին Հայաստանի 2 մարզի համար կստեղծվի առաջին ժամանակակից աղբավայրը. նախարար
ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար նախատեսված ժամանակակից աղբավայրը կգործի 2025 թվականին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։