ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԵԱՏՄ առաջնորդները դեկտեմբերի 26-ին կքննարկեն գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորումը

2024-12-23 19:44

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները դեկտեմբերի 26-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ գործնական հարցեր: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։