Armenian Airlines-ի օդանավն արդեն Երևանում է. չվերթները կվերսկսեն դեկտեմբերի 20-ից
Armenian Airlines-ի օդանավն արդեն Երևանում է։ Հայտնում են ընկերությունից: Չվերթները կվերսկսեն դեկտեմբերի 20-ից։
Armenian Airlines-ի օդանավն արդեն Երևանում է։ Հայտնում են ընկերությունից: Չվերթները կվերսկսեն դեկտեմբերի 20-ից։
Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրել է Գազայում «ցեղասպանության գործողությունների» դիմելու մեջ՝ պաղեստինցի խաղաղ բնակիչներին դիտավորյալ ջրի բավարար հասանելիությունից զրկելով:
Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների վարչության փոխտնօրեն («Խարեբա»-ի տեղակալ) Միրզա Կեզևաձեի նկատմամբ: Այս որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի «Կամենսկի» քիմիական գործարանի վրա ATACMS և «Storm Shadow» հրթիռային հարձակման մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմաններին, բայց վերապահումներով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստովանել է, որ ԱՄՆ-ն վերջին 20 տարում փորձարկումներ է արել Իրանում իշխանափոխության հասնելու համար: Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդում` ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պատմել է Իրանի բնակչության վրա ազդելու Վաշինգտոնի ջանքերի մասին:
Դատարանն այսօր անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու կողմից սահմանված նոր դրույքաչափերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել կրիպտոարժույթի մայնինգի ամբողջական արգելքի շուրջ վեճի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: