ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4000-րդ պարեկությունը։
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4000-րդ պարեկությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված 65-րոպեանոց հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը իր երկրորդ նախագահական ժամկետում՝ հայտարարելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»։
ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթը համարում է անիմաստ, անվանելով այն կցկտուր ու կիսավախեցած։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի օբյեկտներին, որոնք հաջորդել են զինված ընդդիմության կողմից Դամասկոսի գրավմանն ու Բաշար Ասադի տապալմանը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Սիրիայի նոր կառավարության խոսնակ Օբայդա Արնաուտն ասել է, որ «կստեղծվի դատական կոմիտե և մարդու իրավունքների կոմիտե, որոնք կուսումնասիրեն սահմանադրությունը, այնուհետև փոփոխություններ կկատարեն»։
Երևան – Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Գյումրու ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։
Նախորդ տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում իրականացվեց ամբողջ էթնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, հետևանք էր եղած բացերի։