Ահաբեկչություն Քաբուլում. նախարար է սպանվել
Քաբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է Աֆղանստանի փախստականների և հայրենադարձների հարցերի նախարար Խալիլ Ռահման Հաքանին։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Tolo news» կայքը` հղում անելով իր աղբյուրներին: