ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սուրովցև․ Հումանիտար փոխգործակցության ընդլայնումն ամրացնում է վստահությունը ՌԴ-ի և Հայաստանի միջև

2024-12-11 11:24

Հումանիտար փոխգործակցության ընդլայնման համատեղ աշխատանքը թույլ է տալիս ամրացնել վստահությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև արագ փոփոխվող աշխարհի պայմաններում։ Այս մասին նշվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի նամակում, որը «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը և ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ընթերցել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։