Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է հետևել ավտոմեքենայի սրահում տեղի ունեցող խախտումներին
Հայաստանի ՆԳՆ առաջարկում է տեսախցիկներով հետևել ոչ միայն ավտոմեքենաների արագության գերազանցմանը, այլև մեքենայի սրահում տեղի ունեցող խախտումներին։ 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: