Գերմանիայում ամեն կիրակի ցույց տեղի կունենա՝ Սրբազանների և Կարապետյանի ազատ արձակման պահանջով
Ամեն կիրակի ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջև կազմակերպելու ենք բողոքի ցույց, մինչև ապօրինի ձերբակալված Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանը, Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը, Սամվել Կարապետյանը և մյուս քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը: