ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Զրպարտությունը պետք է դադարեցվի. Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ ՔՊ-ի դեմ հայցերի մասին

2025-07-04 13:22

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։