Բնակարանային ապահովման ծրագրին դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված 30 ընտանիքի դիմում բավարարվել է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած 594 ընտանիքից (1967 անձ) շուրջ 30–ի դիմումն օգոստոսի 26–ի դրությամբ բավարարվել է, և նրանք արդեն ստացել են հավաստագիր։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։