ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Խնածախի նախկին համայնքապետ․ Ամեն օր կրակոցներ են լինում՝ նույն ժամերին, դեպի գյուղ են կրակում

2025-04-14 17:33

Այս օրերին ամեն օր էլ կրակոցներ կան՝ նույն ժամերին։ Երեկ երեկոյան էլ՝ ժամը 22։20-ին, կրկին կրակոցներ են եղել, կարճ դադար տվել, հետո՝ կրկին կրակել; Մի երեք անգամ այդպես կրկնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը։