Քաղաքականություն

«ԵԹԵ 102-ՐԴ ԲԱԶԱՆ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՄ...»

2024-04-05 09:38
488

Հաղորդավար Արթուր Կիրակոսյանի հետ զրույցում ահա այսպես ձևակերպեց իր կանխատեսման ելակետային պայմանը «Գոլոս»-ի ընթերցողներին լավ հայտնի Էդվարդ Անտինյանը, որն առաջվա պես ներկայանում է իբրև քաղաքագետ: «Եթե 102-րդ բազան իր զորքն ուղարկի Երևանի դեմ, ապա բուն Երևանում շատերը կմիանան դրան»,- հայտարարեց այս վայ-քաղաքագետը, հասկացնել տալով, որ իշխող վերնաշերտի քարոզչամեքենան պատրաստ է հնչեցնել ցանկացած թեզ, որպեսզի արդարացնի Փաշինյանի սանձազերծած ռուսատյաց հիստերիան։

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՍՏԱԽՈՍ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-04 17:39
    495

    Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  

  • Անահիտ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ ԹՈՂ ԳԱ ՈՍԿԵՊԱՐԻ ԻՄ ՏԱՆՆ ԱՊՐԻ, ՏԵՍՆԵՄ՝ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՈՆՑ ԵՆ ԱՊՐԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-04 11:03
    360

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Ոսկեպար այցից հետո, գյուղում անորոշ վիճակ է: Մարդիկ սպասում են իշխանությունների որոշմանը՝ հուսով, որ 4 գյուղերը չեն զիջվի հակառակորդին՝ Ադրբեջանին: Հակառակ դեպքում Ոսկեպարը կհայտնվի թշնամու նշանառության տակ:  

  • ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐ...

    2024-04-04 10:21
    539

    «Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը և այլն, հիշեն ու պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը»,- «Զվեզդա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի դեմ այնքան սիրում են վայրահաչել Հայաստանում իշխող թիմի քարոզիչները՝ դատեփետելով իրենց իսկ գործած սխալների համար: Դե, բա ոնց, ինչպե՞ս չպախարակեն Զախարովային։ Ինչի՞ մասին է նա ընդհանրապես խոսում: Ի՞նչ պատասխանատվություն: Ո՞ւմ պատասխանատվությունը։ Փաշինյանի՞։ Փաշինյանից որևէ պատասխանատվություն պահանջելն ախր բացարձակ անհամարժեք կլինի Հայաստանում ստեղծված իրողություններին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՍԿՍԻԶԲ Է ԱՌԵԼ 2018Թ. «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

    2024-04-04 10:17
    220

    Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է «իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը», մյուսը գրում է «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության», մեկ այլը գրում է «ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը» և այլն:

  • ԱՊՐԻԼ-2016. ՀԵՏ ԿԿԱՆՉԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ 8 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐԸ

    2024-04-04 08:47
    236

    Արցախի դեմ Ադրբեջանի 4-օրյա ագրեսիայի՝ պատմության մեջ Ապրիլյան անունով մտած պատերազմի մեկնարկի 8-րդ տարելիցը նշանավորվեց միայն ընդդիմադիր գործիչների հայտարարություններով ու սոցցանցային գրառումներով: Մի բառ անգամ չասվեց իշխող կուսակցության, այդ թվում՝ դրա բարձրագույն էշելոնի ներկայացուցիչների կողմից։ Չենք խոսում արդեն Եռաբլուր այցելելու և Հայրենիքի պաշտպանությամբ հավերժական փառքի արժանացած հայ զինվորների շիրիմներին ծաղկեպսակներ դնելու մասին։ Այն հերոսների, որոնց անունները, փառքն ու նրանց նկատմամբ անսահման երախտագիտությունն այդ շրջանում բառացիորեն թնդում էին ողջ Հայաստանում և Արցախում։

  • ԳԱԱ նախագահ. ՀՀ ԳԱԱ-Ի ՄԱՍԻՆ ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՄԵՆՈՒՐԵՔ, ՄԵԿ ԵՐԿՐԻՑ ԲԱՑԻ

    2024-04-03 17:21
    267

    Արտասահմանում շատ բարձր կարծիք է ձևավորվել հայկական գիտության և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հանդեպ։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ապրիլի 3-ին ասել է ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ Ժողովի օրակարգում քննարկվել է պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։

  • ԲԱՑԱՀԱՅՏ ԱՍՎՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՄՆԱԼ ԱՌԱՆՑ ԼԱՐՍԻ, ԷԺԱՆ ՈՒՐԱՆԻ, ԳԱԶԻ ՈՒ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-03 13:55
    205

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․  

  • ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

    2024-04-03 10:29
    275

    Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ շաբաթ նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Թեման՝ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Որպես զեկուցողներ հրավիրում են Մհեր Գրիգորյանին և Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջիններս բացատրեն, թե ինչու են իշխանությունները մտադիր Ադրբեջանին հանձնել հայկական ստորաբաժանումների կողմից այսօր վերահսկվող տարածքները:

  • Ի՞ՆՉ ՍՊԱՍՎՈՒՄ ԳՆԱՑՈՂ-ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ

    2024-04-03 08:28
    231

    Երբ և եթե դա տեղի ունենա, անհայրենիք կմնանք ոչ միայն մենք՝ ավագ սերունդը, որ քայլել ենք մեր հողի վրա, ճանաչել, սիրել, պաշտպանել այն: Եթե և երբ դա տեղի ունենա, յուրաքանչյուր հայ, որ լույս աշխարհ կգա իր հողի հանձնումից հետո, կծնվի տոհմազուրկ։