Քաղաքականություն

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴՐՍԻՑ ԽԱՂԱՑՆՈՂ ՈՒԺԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-12-17 18:22
578

Հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը դժվար է կանխատեսել, քանի որ այն ամբողջովին կախված է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի քմահաճույքներից։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով դատական հերթական նիստից հետո։  

  • ՈՉ ԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԱՅԼ ՓԱՍՏ

    2024-12-17 15:55
    584

    Թուրքիայի հետ առևտրային կապերի վերականգնման դեպքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի թուրքական էքսպանսիայի վտանգի տակ, համարում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

  • ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՈՒ ՉԳԻՏԻ՞, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԿՐԵՄԼԻ ՆԱԽԱԳԻԾՆ Է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-17 12:11
    405

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ԻՆՉՈ՞Ւ «ՀՈՂԻ ՎՐԱ» ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ. ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ

    2024-12-17 08:34
    698

    Օրերս Թուրքիայի հետ բանակցություններում Փաշինյանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց սահմանի վրա երկու պատվիրակությունների նոյեմբերյան հանդիպման որոշ մանրամասներ։ Հարցազրույցը բավական ուշագրավ էր այն առումով, որ ապացուցեց երկու անհերքելի փաստ։ Նախ, որ թուրքերը բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկում «հարաբերությունների կարգավորման» ուղղությամբ՝ չկատարելով նույնիսկ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Երկրորդ, որ Ռուբինյանը և հանձին նրա՝ ՀՀ իշխանությունները ջանադրաբար ձևացնում են, թե չեն հասկանում դա, էշի համառությամբ կրկնելով, թե գործընթացը պետք է շարունակել անկախ ամենից։

  • ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՈՏ 3 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ Է ԱՊՐԵԼ, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-16 09:46
    426

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է Հայաստանի հետ բանակցությունների օրակարգ մտցնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացվել էր միջազգային համաժողով՝ Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը մի քանի անգամ Հայաստանի տարածքը հերթական անգամ իրենց «պատմական հողեր» էր կոչել և պահանջել Հայաստանի ղեկավարությունից պաշտոնապես բանակցություններ սկսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի հարցով։ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը լիովին անհիմն է՝ վիճակագրական տվյալներում խորանալու պարագայում Բաքվին ոչ ձեռնտու փաստեր են ի հայտ գալիս։ News.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսանկետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։  

  • ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԻՊԵԼ ԱԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

    2024-12-16 09:03
    664

    Երեկ ուղիղ 2 տարի լրացավ Արցախի շրջափակման մեկնարկից, որը դարձավ հայ ժողովրդի դեմ ցեղասպան գործողությունների հերթական փուլը և ավարտվեց ռազմական ագրեսիայով ու հանրապետության 120-հազարանոց բնակչության բռնի տեղահանմամբ: 10 ամիս շարունակ ծավալված ահավոր հանցագործության խորապատկերին միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկեց հանցագործին կասեցնելու համար։ Նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռների անտեսումը չհանգեցրեց որևէ գործնական քայլի, չնայած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ամեն կողմից հնչող բազմաթիվ կոչերին։

  • Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԱՆԴԵՄԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-14 15:21
    684

    Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական և կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության և ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։  

  • ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

    2024-12-14 11:04
    683

    «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։

  • ԱՍԱԴԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ…

    2024-12-13 17:51
    639

    Ահա արդեն մեկ շաբաթ է բոլորը մեջբերում են դեկտեմբերի 4-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի ելույթի միայն առաջին մասը. «Մենք մեզ արդեն իսկ համարում են ՀԱՊԿ-ից դուրս, Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք», մոռանալով մեկ այլ արտահայտության մասին. «Մենք Պուտինի հետ գործընկերներ ենք, աշխատում ենք միասին»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փաշինյանի խոսքերին արձագանքեց հերթական հիշեցմամբ, որ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու դիմում կազմակերպությունը նրանից չի ստացել, իսկ անդամակցության սառեցման ռեժիմ, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել Է, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված չէ:

  • «ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

    2024-12-13 08:35
    805

    Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակում են համոզել բոլորին, բայց նախևառաջ Հայաստանի քաղաքացիներին, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, իսկ հետո արդեն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններն էլ հեռու չեն, ահավասիկ արդեն հայ-թուրքական սահմանին հանդիպում են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ…