Հասարակություն

ՔԱՅԼԵՐ՝ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

2023-08-18 10:20
1010

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շիրակի մարզում տեղի ունեցած վթարը, որը 11 մարդու կյանք է խլել, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր»,- գրել է Փաշինյանը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով»,- նշել է վարչապետը: